Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ի պատասխանը «Առավոտ»-ին

Օգոստոս 31,2012 15:03

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Արամ Աբրահամյանին

Հարգելի պարոն Աբրահամյան,

Ի  պատասխան Aravot.am-ում 08.08.2012թ. հրապարակաված` «Այս դեպքը մեր ամոթն է» վերտառությամբ հոդվածի` հայտնում ենք, որ 17.12.2004թ. հակառակորդի կողմից գլխի շրջանում մահացու վիրավորում ստացած շարքային Արմեն Հակոբյանի մայրը՝ Նորավարդ Վաղարշակի Գրիգորյանը ՀՀ ՊՆ ԶՍՊՎ-ում 2006թ.-ից հաշվառված է բնակարանի բարելավման ցուցակում` 643 համարով: Պաշտպանության նախարարությունը, համաձայն գործող օրենսդրության, կբավարարի նրա բնակարանային պահանջները՝ համապատասխան կարգով: Տեղեկացնենք նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2010-2012 թթ. պարբերաբար օգնություն է ցուցաբերել զոհված զինվորի ընտանիքի անդամներին կառավարության կողմից հաստատված միջոցներով, ինչպես նաև 03.03.2012թ.-ին տրամադրելով զգալի շինանյութ:

Հարկ ենք համարում նշել, որ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության հարցը պաշտպանական գերատեսչության գերակա խնդիրներից է, որը կարգավորվում է համապատասխան օրենքներով և որոշումներ: Դրանից զատ` պաշտպանության նախարարությունը պարբերաբար աջակցում է նրանց ընտանիքներին:

 

Հարգանքով՝

 ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031