Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու և ինչպես հաշտվեցին «Ջազզվեն» և «Բարբրին»

Օգոստոս 31,2012 15:48 Share

Երևանում, օգոստոսի 28-ին Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Ջազզվե» ՍՊԸ և «Բարբրի Լիմիթեդ» ընկերության դատական գործով վերջին նիստը: Դատարանի վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը: «Ջազզվե» ընկերության շահերը պաշտպանող «AM» իրավաբանական ընկերության փաստաբանները հայտնում են, որ ըստ համաձայնության` «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը հրաժարվել է «Ջազզվե» ՍՊԸ նկատմամբ հեղինակային և հարակից իրավունքների խախտման և այլ վնասների, ինչպես նաև դատական ծախսերի հատուցման բոլոր պահանջներից: Վերջինս էլ պարտավորվել է մեկ տարվա ընթացքում փոխել իր սպասարկման կենտրոններում առկա հարդարանքի աննշան տարրեր, որոնք կարող էին նմանեցվել այլ ընկերության ապրանքային նշանում պարունակվող պատկերներին:

«AM» իրավաբանական ընկերության ղեկավար` փաստաբան Գրիգոր Մինասյան. «Ջազզվեն բավարարված է գործի ելքով: Ընդհանրապես մեր հաճախորդների համար հաղթանակներ ապահովելով՝ մենք երբեք չենք անտեսում բոլոր կողմերի համար շահավետ լուծումներ ապահովող այլընտրանքները:  Իհարկե ուրախալի է, երբ մեր հերթական հաղթանակը դատական գործում՝ չի նշանակել պարտություն որևէ այլ անհատի կամ ընկերության համար»:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում գրանցված «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը դեռևս 2011թ. դիմել էր «Ջազզվե» ընկերությանը` պահանջելով դադարեցնել իրենց ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը:

 


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031