Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է Թուրքիան վերականգնում հայկական հուշարձանները (Տեսանյութ)

Օգոստոս 31,2012 17:05

Aravot.am-ի և ԻԿՕՄՕՍ-Հայաստան հ/կ-ի նախագահ Գագիկ Գյուրջյանի զրույցը ծավալվեց Թուրքիայի տարածքում հայկական հուշարձանների վերականգնման աշխատանքներում առաջացած խնդիրների վերաբերյալ: Պարոն Գյուրջյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հայկական կողմը բավարար քայլեր ձեռնարկե՞լ է, որպեսզի վերահսկի Թուրքիայում հայկական հուշարձանների ճիշտ վերականգնման աշխատանքները: Պարոն Գյուրջյանը պատասխանեց. «Ճիշտն ու սխալը մեկնաբանելը մասնագետների գործն է: Բայց, ցավոք, դա այսօր մեկնաբանում են բոլորովին այս խնդրի հետ առնչություն չունեցող մարդիկ: Ուստի լավ կլինի ապավինենք մասնագետների կարծիքին: Այստեղ ոչ թե խնդիրը հայկական կողմինն է, այլ միջազգային փորձագետների խմբի աշխատանքներինը, ինչը միջազգային վերահսկողություն կապահովի և վստահություն կներշնչի, իսկ սխալներ թույլ տալն ավելի դժվար կլինի: Իսկ միջազգային փորձագետների կարողությունների վրա կասկածելը կոռետկ չէ»:

Որոշ հայ մասնագետների կասկածներ ունեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի անաչառության վերաբերյալ՝ պատճառաբանելով, թե այն ֆինանսավորվում է Թուրքիայի կողմից: Իսկ Անին Թուրքիայի ներկայացմամբ ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում: Գ. Գյուրջյյանից հետաքրքրվեցինք՝ մտավախություններ չունի՞, որ Անիի պահպանությունը վտանգված է: Նա պատասխանեց. «Անին զուտ ազգային և տեղական շրջանակներից դուրս է եկել և ավելի համընդգրկուն հնչեղություն ունի: Ուստի նրա վերաբերյալ բոլոր մոտեցումները նեղ շրջանակներում չեն դիտվում: Ուստի նման մտավախություն չկա: Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորվում է տարբեր երկրների կողմից, մեկի կողմից շատ, մյուսի կողմից՝ քիչ, բայց դա չի նշանակում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է կողմնապահություն անի: Մեր այսօրվա նպատակն է, որ Թուրքիայում հայկական հուշարձանները չքանդվեն, ճիշտ վերանորոգվեն և ճիշտ ներկայացվեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031