Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանեց Ստեփանակերտ

Սեպտեմբեր 01,2012 20:26

 

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանեց Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Նույն օրը ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ  Աբրահամյանը պարգեւատրվեց  Մեսրոպ Մաշտոց շքանշանով: Շնորհավորելով ներկաներին եւ շնորհակալություն հայտնելով ԼՂՀ պետական բարձր պարգեւին արժանանալու համար` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ, այսուհետ եւս պատրաստ է իր բոլոր ջանքերն ուղղել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը եւ նրա  հզորացմանը:

ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները  մասնակցեցին ԼՂՀ անկախության հռչակման 21-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին:

 

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930