Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում արձանագրվել են առաջին խախտումները

Սեպտեմբեր 09,2012 11:29

2012 թ. սեպտեմբերի 9-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրականացնում է Վանաձոր համայնքի ՏԻՄ ընտրությունների դիտորդություն: Ժամը 9:30-ի դրությամբ դիտորդներն արձանագրում են, որ բոլոր քվեախցիկները ստվարաթղթից են, որն անհարմարություն է ստեղծում, ընտրություն կատարելիս ճկվում է, որը քվեաթերթիկները սխալ նշելու պատճառ կարող է հանդիսանալ:

Չնայած նախորդ ընտրության փորձին՝ թիվ 30/52, 30/38, 30/42, 30/46, 30/7, 30/11, 30/23, 30/56 դիտորդների կողմից արձանագրվել է, որ անձնագրում դրվող կնիքը չի պահպանվում՝մոտ 1 ժամ անց ցնդում է: Այսինքն, արդեն իսկ կարող ենք ենթադրել, որ մեծ է բազմակի ընտրության ռիսկը և վտանգված է ընտրության թափանցիկությունը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել