Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական ահազանգը` սողանքային երեւույթների ակտիվացման մասին

Սեպտեմբեր 22,2012 18:56

Արխիվային լուսանկար

Այսօր ժամը 16:08 րոպեին Սյունիքի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ   Կապանի տարածաշրջանի Շահումյան գյուղի մոտակայքում` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության հարակից տարածքում, կրկին սողանքային երեւույթներ են ակտիվացել, որտեղ մեկնել է մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հիշեցնենք, որ նույն տարածքում սողանքային երեւույթների ակտիվացման վերաբերյալ ահազանգ ստացվել էր նաեւ 2 օր առաջ` սեպտեմբերի 20-ի առավոտյան:  Ինչպես տեղեկացրել էինք հետեւյալ  հրապարակմամբ` տվյալ հատվածում հողային զանգվածի ճաքեր եւ ներքին ջրերի հոսք էր առաջացել: Տեղանքը սահմանափակվել էր ժապավեններով, որտեղ հնարավոր փլուզման դեպքում հողային զանգվածը կարող էր լցվել «Դինո գոլդի» տարածք կամ միջպետական ճանապարհի Կապան-Գորիս ճանապարհահատված, որը սողանքային գոտուց հեռու է ընդամենը 200 մ: Տեղանքն այս պահին դեռ շարունակում է որպես սողանքավտանգ գոտի մնալ:

Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից «Առավոտին» քիչ առաջ փոխանցեցին, որ  տեղանքում փլուզում չի եղել, բայց դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի անդամները պարզել են, որ 2 օր առաջ տարածքում գրանցված հողային ճաքերն  ավելի են  մեծացել, ինչը հավանականորեն պայմանավորում են այսօր առավոտյան Իրան-Հայաստան  սահմանին գրանցված երկրաշարժի հետ, որը թույլ զգացնել է տվել նաեւ Կապանում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930