Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում ոչ միայն աշխատատեղերի, այլև որակյալ մասնագետների պակաս կա

Հոկտեմբեր 05,2012 16:50

«Լոռու մարզում ոչ միայն աշխատատեղերի, այլև որակյալ մասնագետների պակաս ունենք»:

Այդ մասին Դաշնային Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ դոկտոր Վոլֆգանգ Թիրզեի գլխավորած պատվիրակության` Լոռի կատարած այցի ժամանակ ասաց մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Մարզպետը նշեց, որ կադրերի պակասը առավելապես վերաբերում է Վանաձորի քիմիական արդյունաբերությանը:

«Անհրաժեշտություն է առաջանում հրավիրել անգամ տարեց մասնագետների: 20 տարիների անջրպետը սահուն սերնդափոխության խնդիր է առաջացրել»:

Ճանաչողական այցը նպատակ ուներ վերհանել մարզի արտադրական պոտենցիալը: Անդրադարձ կատարվեց նաեւ մարզում առկա հիմնախնդիրներին:

Խոսելով հիմնախնդիրներից` Արթուր Նալբանդյանը նշեց նաեւ, որ վերջին տարիներին մարզն ունի բնապահպանական լուրջ խնդիրներ:

«Որտեղ կա արդյունաբերություն, այնտեղ կան նաեւ բնապահպանական լուրջ խնդիրներ: Մեր գործընկերները մեծ ուշադրություն են դարձնում դրանց, այդ թվում նաեւ Վանաձորի հետ կապված աղբավայրի խնդիրներին»:

Այնուամենայնիվ, մարզպետի խոսքերով, առկա խնդիրներին զուգընթաց` մարզում իրականացվում են բարեփոխումներ, այդ թվում` գյուղատնտեսության ոլորտում:

«Քիմգործարանում արտադրվում է արհեստական սուտակ, առաջիկայում կարտադրվի նաև ազոտական պարարտանյութ, որը կբավարարի գյուղատնտեսության ոլորտում առկա պահանջարկի 80 տոկոսը»:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031