ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» Կլոր սեղանի շրջանակներում Երեւան այցելած ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին անդրադառնալով երեւանյան հանդիպմանն ասել է.
«Առաջին անգամ է, որ ես մասնակցում եմ այս ծրագրի Կլոր սեղանին եւ կարծում եմ այն լավ է կազմակերպված: Այս միջոցառումը թույլ է տալիս խոսք տալ նաև ֆեդերացիաների նախագահներին եւ լսել նրանց կարծիքներն ու առաջարկները: Այո, ընդհանուր առմամբ, գոհ եմ: Մենք մի քանի այսպիսի միջոցառումներ ենք կազմակերպում: Դրանցում առայժմ ուղղակի խոսակցություններ են, զրույցներ: Ընդհանուր առմամբ, գոհ եմ: Ես աշխատանքային այցով չեմ եկել: Մեկնելու եմ նաև Կենտրոնական Ասիայի երկրներ: Եկել եմ ուղղակի հանդիպելու ընկերոջս`Ռուբեն Հայրապետյանին:
Աշխատանքային միջոցառման մեջ չեմ: Դա նաև հագուստիցս է երևում: Մենք խոսել ենք «Եվրո-2020» ծրագրի մասին, մրցավարության մասին, հեռուստաընկերությունների իրավունքների կենտրոնացման մասին:
Կարդացեք նաև
Պատասխանելով «Սիրում եք Հայաստան գալ» հարցին, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ասել է. «Ես սիրում եմ մարդկանց: Ես որևէ երկրի սիրահար չեմ, բայց սիրում եմ մարդկային արժեքները եւ այստեղ եմ դրա համար»:
ՀՖՖ



















































