Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդական ակումբների դաշնությունը 13 տարեկան է

Նոյեմբեր 11,2012 15:16

«Մենք կարևորում ենք հայ երիտասարդության ներուժի միջոցով քաղաքացիական հասարակության ձևավորումն ու պետականության ամրապնդումը»,- երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված կազմակերպված համատեղ բացօթյա երիտասարդական ակցիա-ֆլեշմոբի ժամանակ նշեց Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ) նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Կրկնակի տոն էր ԵԱԴ-ականների համար, նրանք ինչպես միշտ տոնական տրամադրությունը համատեղեցին ուսուցողական դասընթացի հետ:

Ակտիվ ԵԱԴ-ականները անցորդներին փորձեցին ժպիտ պարգևել` միաժամանակ բացահայտելով նշանակալից օրվա պատմությունը և պատմելով ԵԱԴ-ի մասին:

ԵԱԴ-ի գլխավոր քարտուղար Սիրարփի Մանյանի պնդմամբ՝ հայաստանյան երիտասարդները ակտիվ են ու պոզիտիվ. «Ժողովուրդ ժպտացեք, խաղաղությունը սկսում է ժպիտից, քանզի ամեն անգամ, երբ դու ժպտում ես ինչ-որ մեկին դա սիրո դրսևորվում է, նվեր ի սրտե, ուղղակի գեղեցիկ ու հաճելի բան»:

Երիտասարդական ակումբների դաշնությունը 13 տարեկան է: Այն հիմնադրվել է 1999թ. նոյեմբերի 10-ին` Երիտասարդության համաշխարհային օրը, որը նշվում է 1946 թվականից:
Վերջին հինգ տարվա ընթացքում իրականացրած ծրագրերի և դրանց մասնակցած երիտասարդների թվով FYCA-ն առաջինն է Հայաստանում և առաջատար դիրքեր է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի ու Կովկասի երկրների շարքում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930