Այսօր Խանտի-Մանսիյսկում մեկնարկում է շախմատի աշխարհի կանանց առաջնության երկրորդ տուրը: Առաջին շրջանի արգելքը հաղթահարած 32 շախմատիստուհիները պայքարը շարունակում են չեմպիոնի կոչումը նվաճելու համար:
Հայաստանի ներկայացուցիչներին բավականին դժվար մրցակիցներ են բաժին ընկել: Էլինա Դանիելյանը երկու հիմնական պարտիաներում խաղալու է հնդիկ շախմատիստ Դրոնավալի Հարիկայի հետ, որը ներկայումս ուժեղագույններից է աշխարհում, իսկ Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը Ռուսաստանի հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող, Եվրոպայի թիմային կրկնակի չեմպիոն Նադեժդա Կոսինցեւան է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: