Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրատեսիլյան և հետեվրատեսիլյան կրքերը համացանցում

Դեկտեմբեր 02,2012 17:22

Շաբաթվա ամենաքննարկվողն ու հետաքրքիրը դարձավ այս շաբաթվա ամենավերջին իրադարձությունը՝ «Մանկական Եվրատեսիլ 2012» -ը:

Մրցույթը դեռ չսկսված ֆեյսբուքում արդեն մաղթանքներ ու ոգևորող խոսքեր կային՝ ուղղված Compass band-ի տղաներին. «Հաջողություն ձեզ տղաներ, հաջող ելույթ եմ մաղթում», «Compass ապացուցիր, որ դու ամենալավն ես, առաջ դեպի հաղթանակ», «Մենք ամենալավն ենք, հուսով եմ կհաղթենք»…

Ամստերդամում հաղորդավարները ազդարարեցին «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի մեկնարկը, ֆեյսբուքն էլ սկսեց քննադատությունները, կարծիքներն ու մեկնաբանությունները: Համերգը սկսվելուն պես պարզ դարձավ, որ ոմանց դուր չի եկել հաղորդավարուհու զգեստը. «Հաղորդավարուհու զգեստը սպանում ա, էսքան էլ անճաշակ կլինի մարդ», «Էս իիիինչ ա հագել էս հաղորդավարուհինննննն…… Իբր սառույց հա?», «Նենց էլ ասում են Էրիկն ու Լուսինեն, թե հաղորդավարուհին շքեղ տեսք ունի, հետաքրքիրա ի՞նչն էր իրենց գրավել, «օրիգինալ» հագու՞ստը»…

«Compass band»_ի  ելույթից հետո ֆեյսբուքում գրառումների շարան էր սկսվել, բոլորն իրենց «պարտքն» էին համարում գոնե մեկ գրառում թողնել ու նշել, որ տղաների ելույթը հիանալի էր. «Հիանալի կատարում, խոսքեր չկան, բրավո բոլորին, շատ լավն էր…Առանձնացավ ելույթը բոլոր երկրների կատարումներից: Ուղղակի խոսքեր չկան:
Եվս մեկ անգամ բրավո Compass Band , Բրավո Հայաստան, Բրավո տղաներ, բրավո Դավիթ, հիանալի ելույթ», – գրել է Ալեքս Բաբաջանյանը, Սմբատ Ղահրամանյանը ևս արտահայտել է իր կարծիքը, գրելով. «Մեր երեխեքի երգը ամենալավն է, եթե չհաղթի, հաստատ մի բան էն չի քվեարկության ժամանակ:Ամենալավը, ամենահուզիչը, ամենառոմանտիկն ու մանկականը, իրոք վերջն է, տրամադրում է, մոտիվացնում»:

Ադրբեջանը, ինչպես գրեթե միշտ, այս անգամ ևս հայտնվեց հայերիս գրառումներում. «Ուրեմն ադրբեջանցիները էս Մանկական եվրատեսիլի ժամանակ ամենավերջում թողել էին Ալբանիային ու Արմենիային / Հայաստանին/, որ վերջում երկար պաուզայից հետո ասեն` Ալբանիա…: Էդ երկիրը նույնիսկ Մանկական Եվրատեսիլի պես անմեղ բանն ա քաղաքականացնում: Էդ արդեն PR չի, էդ դիագնոզ ա…հիվանդ են….», – գրել է լրագրող Արտակ Ալեքսանյանը, Արթուր Մարտիրոսյանն էլ ավելացրել է. «Բայց մնացին ամենաամոթալի հորիզոնականում. նախավերջի տեղը վերջինից ամոթալի տեղա», Կարինե Ջահուկյանի կարծիքով էլ Ադրբեջանի խաղը էժանագին էր, «Ախր շատ տկարամիտ են», – գրել է նա:

Ինչևէ, ավարտվեց նաև այս տարվա Մանկական Եվրատեսիլը, հաղթեց Ուկրաինան, իսկ թե որ երկրում է մրցույթն անցկացվելու հաջորդ տարի՝ դեռ պարզ չէ:

Սպասենք նորությունների ամենատարբեր ոլորտներից ու հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ՝ ներկայացնելու համացանցի ամենաքննարկվածը))):

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31