Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ՀԱԿ համակարգող. «Սամվել Բալասանյանի` ՀՀԿ-ական թեկնածուին սատարելուց շահեցի միայն ես»

Դեկտեմբեր 03,2012 21:58

Այսօր Aravot.am-ը Գյումրու ՀԱԿ համակարգող, թիվ 35 ընտրատարածքի  ԱԺ լրացուցիչ ընտրություններում  իր թեկնածությունն  առաջադրած  Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե իր մրցակցին` «Շիրակ»  ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական  Արման Սահակյանին սատարելու մասին հայտարարություն տարածած Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը իրո՞ք սատարեց նրան, դա որևէ կերպ զգացվե՞ց, թե՞ խոսք էր ասաց, անցավ-գնաց: «Անկեղծ ասեմ, սատարումը  չեմ էլ զգացել, անկեղծ ասեմ Արման Սահակյանի փոխարեն կհրաժարվեի նման սատարումից, նման հայտարարությունից: Իմ ու Արմանի տարբերությունն այն է , որ ես ավելի լավ եմ ճանաչում քաղաքի մթնոլորտը, անձնավորություններին, նրանց աջակցելու կամ չաջակցելու հնարավորությունները կամ խոսքի արժեքը, խոսքի ընկալման արժեքը, դրա արձագանքները , ես բնականաբար ավելի լավ եմ ճանաչում  Սամվել Բալասանյանին: Նրա հայտարարությունը ավելի շատ օգուտ տվեց ինձ» :

Մեր ճշգրտող այն հարցին, թե  ինչպե՞ս օգուտ տվեց, ընտրողները, տեսնելով , որ Արման Սահակյանի  կողքին Սամվել Բալասանյանն է կանգնած, գնացին, իրենց ձայները  ձե՞զ տվեցին, Մուրադ Գրիգորյանը պատասխանեց. «Աժ ընտրությունները քաղաքական մրցակցություն էր  տվյալ ընտրատարածքում ՀԱԿ և ՀՀԿ-ի միջև, իսկ  Սամվել Բալասանյանի քաղաքական դիրքորոշումը  համենայնդեպս ինձ համար հստակ չէ: Սամվել Բալասանյանը ի՞նչ դիրքորոշում  ունի, ի՞նչ կուսակցություն է ներկայացնում,  էս պահի համար մենակ չեմ ասում, ընդհանրապես վերջին 15-20 տարին իմ աչքի առաջ, չասեմ իմ ձեռքի տակով քաղաքական իրադարձություններ, դեմքեր ու դեպքեր են ացել, որոնք իմ հիշողության մեջ լավ պահպանված են»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31