Այսօր Բաքվում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) հերթական համաժողովը, որին մասնակցել են շուրջ 100 երկրների 200 ներկայացուցիչներ: Նրանց շարքում է նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: Azerisport-ի փոխանցմամբ, համաժողովում քննարկվել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կանոնադրությունը, ինչպես նաեւ կանոնակարգում մի շարք լրացումներ եւ փոփոխություններ են կատարվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































