Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետ. Լավ է, որ քաղաքում նապաստակներ եւ հյուսիսային եղջերուներ են տեղադրելու, բայց ամեն ինչ չափի մեջ պետք է լինի

Դեկտեմբեր 12,2012 17:02

Ինչպես հայտնել էինք, այսօր «Վարկած» ակումբում ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը խոսեց Երեւանի Դալմայի այգիների հարակից տարածքում կառուցվելիք «Նոյլենդ» կենտրոնի նախագծից:

Ճարտարապետը նաեւ կարծիք հայտնեց ամանորյա տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: «Շատ լավ է, որ քաղաքում նապաստակներ եւ հյուսիսային եղջերուներ են տեղադրվելու եւ ուրախացնելու մեծերին ու փոքրերին, բայց ամեն ինչ չափի մեջ պետք է լինի: Դրանք իրեր են, որոնք այսօր կան, իսկ վախը կտեղափոխվեն: Խնդիրն այն է, որ ճարտարապետական սխալը հնարավոր չէ ուղղել: Տեղադրման ընթացքում որոշակի ֆինանսական կորուստներ են լինում, բայց դրանք կրկնապատկվում են տեղափոխության կամ հանելու ժամանակ: Հետեւաբար, նման շռայլություններ անելուց առաջ պետք էր յոթ անգամ մտածել, հետո անել: Երբեմն ասում են, որ այսինչ բանը կսարքեն եւ տարիներ հետո կքանդեն, բայց չէ՞ որ դա բյուջեի հաշվին է արվում»:

Մինասյանի խոսքով. «Արտերկրում շինարարական աշխատանքների նախագծային պրոցեսը տարիներ է տևում` սխալներից խուսափելու եւ նախագծի հաստատումից հետո արագ շինարարություն ծավալելու համար: Իսկ մեր մոտ հակառակն է: Ներդրողներ են գալիս եւ ուզում առանց ճիշտ նախագծի բան կառուցել: Այդպես չի կարելի»:

Հիշեցնենք, որ երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը հայտնել էր, որ առաջիկա տոները անմոռանալի դարձնելու համար օգտագործվելու են նոր լուսային էֆեկտներ, դեկորատիվ մոմեր, պենոպլաստե տնակներ, 3d պրոյեկցիաներ, տարբեր խաղեր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31