
Այն լույս է տեսել 1980թ.-ին եւ ընդգրկված է «Super Trouper» ալբոմում:
Պակաս հայտնի երգ չէ նաեւ բրիտանական փոպ-դուետ Wham!-ի` «Last Christmas» (Վերջին Ամանոր) երգը. Խոսքերի հեղինակը Ջորջ Մայքլն է: Ժամանակի ընթացքում այս երգը ուրիշ շատ երգիչներ են կատարել: Որոշ մարդիկ ընդունում եւ սիրում են դրանք, որոշներն էլ` պարզապես չեն հավանում: Երգչուհի Կասկադան նույնպես կատարում է «Last Christmas» երգը.
Մի քանի կայքերում ասվում է, որ հենց այս կատարումից հետո է երգչուհին հայտնի դարձել հանրության համար: Հետաքրքիր մի բան եմ նկատել` շատ հաճախ «Last Christmas» երգը հնչում է հենց Կասկադաի կատարմամբ, ոչ թե` Wham!-ի:
Իսկ ահա ամերիկացի երգիչ Ֆրանկ Սինատրան ունի ալբոմ` ամանորյա երգերով եւ դրա տեւողությունը ավելի քան 40 րոպե է: Անվանումն այսպես է` «Christmas songs» : Այն լույս է տեսել 1948թ. եւ Սինատրայի թվով երկրորդ ալբոմն է:
Եթե այսքանից հետո Ձեր տրամադրությունը չբարձրացավ, ապա Дискотека Авария ռուսական խմբի ամանորյա երգը լսելուց հետո, դուք կունենաք բարձր տրամադրություն.
Եթե դա էլ չօգնեց, ուրեմն լսեք Верка Сердючка-ի «Նոր տարի» երգը.
Արամ Արարատյան


















































