Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորվածը կարել է բերանը

Հունվար 16,2013 10:43

Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շալիկո Մանուչարյանը հունվարի 14-ից ոչ միայն հացադուլ է հայտարարել, այլ կարել է իր բերանը:

ԱՆ քրեակատարողական հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հաստատեց այս լուրը, եւ նաեւ տեղեկացրեց, որ հացադուլավորը առանձնացվել է եւ գտնվում է հսկողության տակ:

Ի դեպ, կալանավորն այս ծայրահեղ քայլին է դիմել, բողոքելով իր դեմ հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնող մարմնի գործողությունները:

Կալանավորը նախնական տեղեկատվության համաձայն մեղադրվում է հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար.կրակել է ընթացող մեքենայի վրա: Սակայն հացադուլավորը ասում է, թե նա այդ ժամանակ հանրապետությունում չի գտնվել:

Այդ գործով վկաներից մեկը Վանաձորի գերեզմանափորն է:

Շ.Մանուչարյանի հարազատները մտադիր են փակել ճանապարհները, ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի զանգվածային ցույցեր կազմակերպել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031