Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի Հայերի Համագումարը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ նախագահական հերթական ընտրություններում տեղի ունեցած անարդարությունների ու խախտումների վերաբերյալ

Փետրվար 28,2013 12:41

եւ պահանջում է հարգել ժողովրդի սահմանադրական իրավունքները

Փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունները և հետընտրական զարգացումները վկայում են, որ մեր երկրում ժողովրդի լայն զանգվածների մոտ շարունակվում է առկա մնալ ընտրական համակարգի նկատմամբ հասարակական խոր անվստահություն:

Հասարակության դժգոհությունը ապացուցվում է, ոչ միայն քաղաքացիական բողոքի մեծ ալիքով, այլև պաշտոնապես հրապարակված արդյունքներից, որի համաձայն, խորհրդարանական ընտրություններում ընդամենը մի քանի տասյակ հազար քվե հավաքած «Ժառանգություն» կուսակցությունը, նախագահի թեկնածու առաջադրելով Րաֆֆի Հովհաննիսյանին նվաճեց ավելի քան կես միլիոն քաղաքացու քվե, որը հստակ ուղերձ է ուղղված գործող իշխանության վարած ներքին և արտաքին քաղաքականության:

Հետըտրական զարգացումների ընթացքում, ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները և մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ, որոնց անշահախնդրության վրա դժվար կարելի է կասկածել, նույնպես հարցականի տակ են առել նախագահական ընտրությունների պաշտոնապես հայտարարված արդյունքները:

Երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարությունները, խոստովանում և ընդունում են, ընտրացուցակների անճշտությունը և ընտրությունների կայացման ընթացքում օրինախախտումները և ընտրակեղծիքների գոյության փաստը, այդ շարքում նաև նույնինքը գործող նախագահի բերնով՝ Սերժ Թանգյանին հղած նամակում: Հաստատելով հանդերձ ընտրակեղծիքների փաստը, նրանք սակայն, հայտարարում են, որ դրանք էապես չեն ազդել ընտրության վերջնական արդյունքի վրա, առանց նկատի առնելու քրեական հետապնդման արժանի իրենց այդ հայտարարության ծանրակշռությունը և առանց հիմնավորելու և հստակեցնելու, թե՝ որտեղի՞ց են վստահ և ինչպե՞ս կարող են Հայաստանի և Սփյուռքի հանրությանը վստահեցնել, որ ընտրակեղծիքները չէին ազդելու ընտրությունների վերջնական արդյունքի վրա, մանավանդ, երբ մերժում են բողոքարկող կողմերի գրեթե բոլոր օրինական վերահաշվարկման առաջարկությունները և բազմաբնույթ բողոքները:

Հայաստանին ու հայությանն անմնացորդ զորավիգ հանդիսացող և ՀՀ պետականության կայունության և անվտանգության և երկրի քաղաքացիների արժանապատիվ ապագային հավատացող Եվրոպայի Հայերի Համագումարը, իր խոր մտահոգությունն է հայտնում հերթական ընտրության հետ կրկնվող և արդեն իսկ ավանդույթի վերածված և պետական կայունությունն ու անվտագությունը խաթարող ընտրակեղծիքների նկատմամբ:

ԵՀՀ-ը, ինչպես բոլոր հայությունը, հավատում է՝

–         որ օրինախախտումներով գոյացած իշխանությունը չի կարող օրինական պետություն ձևավորել:

–         որ ընտրակեղծիքը, ոչ թե պարզապես քաղաքական ուժերի իրավունքի ոտնահարում է, այլ առաջին հերթին ՀՀ քաղաքացիների ամենաէական և ամենաառաջնային իրավունքի բռնաբարումն է:

–         որ ՀՀ քաղաքացիներին արհամարող և նրանց հիմնարար իրավունքը բռնաբարող ցանկացած իշխանություն չի կարող անկեղծ լինել նաև Սփյուռքի նկատմամբ:

ԵՀՀ-ը կոչ է ուղղում, ՀՀ իշխանության և ընդդիմության առաջնորդներին, որ հավասարապես գիտակցեն լարվածության հետագա հնարավոր աճն ու առճակատումների վտանգը, քաղաքակիրթ ճանապարհով հետապնդեն ստեղծված բարդ իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:

Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին՝ ցուցաբերել զսպվածություն, հարգել քաղաքացիների հավաքների և նանց ազատ կամքի արտահայտության բացարձակ իրավունքը, հեռու մնալ արհեստական խոչընդոտներ ստեղծելուց և բացառել խաղաղ ցուցարարների նկատմամբ որևե գրգռիչ միջամտություն: Ցուցարարների նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն՝ ուժի և բրտության կիրառում կհանգեցնի անդառնալի հետևանքների:

Քաղաքացիական ցույցերի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք ուղղում, բոլոր գործողությունները անցկացնել օրենքի շրջանակներում:

ԵՀՀ-ը հույս է հայտնում, որ իշխանության և ընդդիմության առաջնորդների երկխոսությունը կհանգի ՀՀ քաղաքացիների նսեմացուցիչ համատարած աղքատության վերացմանը, ՀՀ քաղաքական և տնտեսական համակարգից կրիմինալ տարրերի անհետացմանը, մասսայական կործանիչ արտագաղթի վերացմանը, Արցախի վերաբնակեցման նկատմամբ լուրջ հանձնառությանը և Թուրքիայի նկատմամբ արժանապատիվ քաղաքականության կիրառմանը:

 

Եվրոպայի Հայերի Համագումար

28 փետրվարի, 2013թ.

Ուփսալա. Շվեդիա 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728