Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ձկնաբուծությունն ու տավարաբուծությունը կզարգացնեն

Փետրվար 28,2013 15:49

Սերգո Կարապետյան. «Այլ երկրներում, մեկ-երկու տարի հողը չօգտագործելու պարագայում, այն տրամադրվում է մեկ այլ գյուղացու»

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարության նիստին հաջորդած բրիֆինգում հայտնեց, որ այս տարի գյուղացիները դիզվառելիքի եւ պարարտանյութի պակաս չեն ունենա: Դրանք գյուղացիներին կտրվեն մատչելի գներով:

Պարոն նախարարը նաեւ հայտնեց, որ ծրագրել են չօգտագործվող հողերի մի մասն այս տարի օգտագործել. «448 հազար հեկտար վարելահողերիի 37 տոկոսը չի օգտագործվել»: Այս խնդիրը լուծելու համար հողային օրենքների մասով փոփոխություններ կլինեն. Ըստ նախարարի, օրինակ` այլ երկրներում, մեկ-երկու տարի հողը չօգտագործելու պարագայում այն տրամադրվում է մեկ այլ գյուղացու:

Նախարարը նաեւ հայտնեց, որ այս տարի էլ պետությունը շարունակելու է ցածր տոկոսներով վարկեր տրամադրել գյուղացիներին, ձկնաբուծությունն ու տավարաբուծությունն է զարգացնելու, մանր ջերմոցային տնտեսություններին նույնպես աջակցելու է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Գյուղնախարարը բացարձակապես տեղյակ չի այլ երկրների հողի մշակելուց կամ չմշակելուց: Բոլոր
    քիչ թե շատ զարգացած երկրներում, հողը մշակվում է տարբեր կոպերացիաներով, այլ ոչ պատժա-միջոցներով կամ էժան սերմ և վառելիք բաժանելով: Եթե կարդար Հրանտ Բագրատյամի ծրագրի
    գյուղատնտեսության վերաբերվող մասը, մի քիչ կյանքին մոտ բաներ կխոսեր:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728