Լրահոս
Օրվա լրահոսը

Տանիքը մասամբ փլուզվել է

Մարտ 05,2013 10:28 Share

Մարտի 4-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Սևանի Չարենցի 154 հասցեում գտնվող երաժշտական դպրոցի տանիքը` մոտ 40 քմ մակերեսով փլուզվել է:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ձյան ծանրությունից փլուզվել է տանիքային ծածկի 40 քմ մակերեսով հատվածը, տեղաշարժվել՝ ճակատային մասի գլխավոր մուտքի պատը 10-20 սմ: Առկա է փլուզման վտանգ:

Վտանգավոր տարածքը ժապավենով սահմանազատվել է, մուտքը՝ փոխվել:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել