Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հացադուլը քաղաքական դաշտում չէ. Սերժ Սարգսյան

Մարտ 18,2013 22:54

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեսակետ հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը խնդիրը հեռացնում է քաղաքական դաշտից: Եվ դա է գլխավոր պատճառը, թե ինչու նա չի գնում եւ չի պատրաստվում գնալ Ազատության հրապարակ: Ըստ նախագահի՝ «Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած եւ արդեն ութ օր սոված մարդու հետ»:

Միակ պատճառը, թե ինչի համար նա կարող էր գնալ Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլը դադարեցնելու կոչ անելն է: Բայց նման բան նա կարող է անել՝ ֆիզիկապես «Ժառանգության» առաջնորդի կողքին չլինելով. Սերժ Սարգսյանը այդպես էլ վարվեց՝ տեսախցիկների առաջ հացադուլը դադարեցնելու կոչ անելով. «Ես դա հիմա եմ անում: Րաֆֆի Հովհաննիսյան, հորդորում եմ, դադարեցրեք, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ… բայց գիտեք, մի կարեւոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել»:

Անդրադառալով խնդիրները հացադուլով լուծելու մեթոդին, ՀՀ նախագահն ասաց. «Ենթադրենք, նախագահական նստավայրի մոտ մեկը հացադուլ է անում, պահանջելով, որ իր աշխատավարձը լինի 10 կամ 100 հազար դոլար: Ես պարտավո՞ր եմ այդ պահանջը կատարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Կեղծված ընտրություների օրվանից մինչև հացադուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը կազմում է 22 օր: Հետաքրքիր է, թե այդ ընթացքո՞ւմ ինչն էր խանգարում Սերժ Սարգսյանին հանդիպել, կամ ինչ եղան ընտրություններում տարած ՛՛հաղթանակը՛՛ հանրահավաքով նշելու ՀՀԿ-ի նկրտումները:
    Հնարավոր է, որ հաղթողները՝ կեղծված քվեաթերթիկները, հրաժարվել են մասնակցել՝ վախենալով մեթանով լցված փուչիկների զոհը դառնալուց:

  2. Տիգրան says:

    Ես կարծում եմ, պարոն Սարգսյան, որ դուք պարտավոր եք Րաֆֆի Հովհաննսիյանին նշանակել վարչապետ, թույլ տալ նրան ազատորեն գործել, քանի որ նա հարգում է ձեզ, չեմ կարծում ձեր դեմ որևէ քայլ կանի, պարտավոր եք հրաժարվել ՀՀԿ-ից որը միայն ձեր անվան հետ է խաղում և իրականում երկու տոկոսից ավելի ձայն չունի… Դուք կարող եք հենվել ժառանգության վրա, մանավանդ ձեզ համար ավելի հեշտ կլինի աշխատել նրանց հետ… Այդ պարտավորության հիմքում և ազգային շահերն են, և Րաֆֆի ստացած ձայների քանակը… Իսկ ներկայիս վարչապետը եթե դներ իր թեկնածությունը, քանի տոկոս ձակն կհավաքեր… Հասկանալի է, որ մարքուր մարդկանց դժվար է կառավարել, բայց Նապոլեոնը չէր հրաժարվում երկու մեծությունների հետ աշխատելուց, թեև նրանք դեմ էին Նապոլեոնի շատ քայլերին, որովհետև այդ բացառիկ մարդու համար ավելի անտանելի բան էր միջակությունների հետ աշխատելը… Պարզ է, որ Րաֆին կհրաժարվի, քանի որ նրա շրջապատում արդեն հայտնվում են գայլեր, որոնք նրան շեղում են… Հենց Նիկոլի ցուցակը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ շարժումը շեղելու փորձ… Եթե նա և նրա շրջապատը չեն հասկանում դա, ուրեմն մենք ստիպվված ենք պարզապես փաստել, թե ինչ աղքատ է մեր քաղաքական միտքը… Լավ, մտածում ես, խելոք մարդիկ չկան այդ հարթակում, որ կասեցնեին այդ անմտությունը… Ես կարծում եմ, որ ոչ միայն պետության շահերն են պահանջում Րաֆֆին նշանակել վարչապետ, այլ նաև ձեր շահերը… Իսկ եթե Րաֆին հրաժարվի, դուք պարզապես նշանակեք, եթե Րաֆին չստանձնի վարչապետությունը, ուրեմն նա վստահ չէ, որ ինչ-որ բան կարող է փոխել… Իհարկե դուք պետք է օգնեք նրան, որպեսզի շրջապատի բազմաթիվ գայլեր չխանգարեն նրան…

  3. Մարատ says:

    1. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեսակետ հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը խնդիրը հեռացնում է քաղաքական դաշտից: Եվ դա է գլխավոր պատճառը, թե ինչու նա չի գնում եւ չի պատրաստվում գնալ Ազատության հրապարակ:

    – Իսկ ընտրությունները քանիցս կեղծելը լիովին տեղավորվում է քաղաքական դաշտում, այո: ?

    2. Ըստ նախագահի՝ «Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած եւ արդեն ութ օր սոված մարդու հետ»:

    – Ուրեմն քաջ գիտեք, որ Հայաստանի բնակչության 90%-ից ավելին նույնպես աշխարհի վրա դառնացած եւ բազմաթիվ օրեր սոված մարդիկ են, դրա համար նրանց բանի տեղ չեք դնում, այո: ?

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Տիգրան (2) – Չես բացատրի՞ իմանանք,թե այսպես կոչված «Նիկոլի ցուցակը» ինչպե՞ ս է «շարժումը շեղելու փորձ»: Էսօր վարչապետ կնշանակի, ու երբ ժողովուրդը հանդարտվի, վաղը կազատի վարչապետի պաշտոնից: Գարանտիա կա՞:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031