Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի Պապն ու Դի Ստեֆանոն իրար հետ ֆուտբո՞լ են խաղացել

Մարտ 18,2013 23:29

Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոն չի բացառում, որ ժամանակին ինքն ու նորընծա Հռոմի Պապը միասին ֆուտբոլ են խաղացել:

Նրա խոսքերով, հնարավոր է, որ մանուկ հասակում նրանց ճանապարհները խաչված լինեն: «Երբ հայտարարվեց Խորխե Մարիո Բերգոլիոյի անունը, դա ինձ շատ ուրախացրեց: Հնարավոր է, որ մանուկ հասակում մենք փողոցների  բակային թիմերում միմյանց հետ խաղացած լինենք: «Հարցրեք նրան, թե ինձ հետ խաղացե՞լ է, արդյոք: Այն ժամանակ ես «Ռիվեր Փլսյտի» ակադեմիայում էի եւ շատերն արդեն ճանաչում էին ինձ», – հայտարարել է Դի Ստեֆանոն:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031