Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի պատասխանը` ԲՀԿ-ին

Մարտ 19,2013 23:42

«Գեղեցիկ չի, Տիգրան ջան»

« ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ մամուլի խոսնակի հնչեցրած հայտարարությունը տարակուսելի, զավեշտալի եւ տարօրինակ էր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը քննադատություն հնչեցրեց ՀՀԿ-ի հասցեին` Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների համատեքստում :

Թիվ մեկ զավեշտը ԲՀԿ մամուլի խոսնակի հայտարարության մեջ ՀՀԿ խորհրդի անդամը համարում է այն, որ մինչ Տիգրան Ուրիխանյանը քննարկում եւ քննադատում է Երեւանի բյուջեի արդյունավետությունը, նույն օրը Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկում քաղաքապետարանի բյուջեի հաշվետվությանը:  «Ավելին, նույն բյուջեին, որի արդյունավետության մասին խոսում է Տիգրան Ուրիխանյանը, Երեւանի ավագանու ԲՀԿ  խմբակցությունը հաստատման ժամանակ էլ է կողմ քվեարկել»,- ասաց մեր զրուցակիցը: Գագիկ Մելիքյանը զավեշտ է համարում նաեւ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ խոսնակի նկատառումները, քանի որ վերջինիս կուսակցությունն, ըստ մեր զրուցակցի, այդ ընտրություններին չմասնակցելով` հայտնվեց լուսանցքում եւ մինչ օրս հասարակությունը ԲՀԿ-ից ոչ դրական, ոչ էլ բացասական կարծիք չի լսել այդ կարեւորագույն քաղաքական իրադարձության մասին:

«Առնվազն անառողջ է հայ տղամարդու կողմից գեղեցկուհի, աշխարհահռչակ պարուհի Վոլոչկովայի վերաբերյալ արված նման արհամարհական արտահայտությունը: Տիգրան, գեղեցիկ չէ»,- եզրափակեց Գագիկ Մելիքյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031