Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի բռնագաղթածների միավորման նախագահ. «Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի»

Մարտ 20,2013 12:14

Քերիմլին տպավորված է Հայաստանի բնությամբ եւ …. հին ավտոմեքենաներով

Ադրբեջանի բռնագաղթածների միավորման նախագահ,«Գյանջլիկ» թերթի գլխավոր խմբագիր Քերիմ Քրեմլին, ադրբեջանցի այլ հասարակական գործիչների,լրագրողների հետ մարտի 17-18-ը Աղվերանում մասնակցել է «Հարավային Կովկաս, եվրոպական ինտեգրացիա, ժամանակակից մարտահրավերները» միջազգային համաժողովին: Քերիմլին Հայաստան է ժամանել Վրաստանից, ավտոբուսով:

«Ֆեյսբուքում» զրույցի ժամանակ Քերիմլին ասաց, որ Հայաստանի ճանապարհներին, ի տարբերություն Ադրբեջանի, քիչ մեքենաներ է տեսել, տեսել է հին ավտոմեքենաններ, ճանապարհներն արդեն սկսել են շարքից դուրս գալ: Նա ուղղակի հիացած է Հայաստանի բնությամբ, տարբեր բնապատկերներով, հատկապես՝ Սեւանա լճով: Ասաց, որ նախկինում՝ մինչեւ հայ-ադրբեջանական հակամարտությունը, ինքը եղել է Հայաստանում եւ հաճելի էր կրկին տեսնել այդ վայրերը: Նրա խոսքերով՝ իրենց հետ շփված հայաստանցիները շատ քաղաքավարի եւ ուշադիր են եղել:

Ադրբեջանցի խմբագրի վկայությամբ՝ ինքը համաժողովից ստացել է մեծաքանակ արժեքավոր տեղեկատվություն, նոր ծանոթություններ եւ ապագայի նկատմամբ լավատեսություն:

Համաժողովի ընթացքում հնչած ելույթներում շոշափվել է նաեւ Ղարաբաղի հիմնախնդիրը: Շուշի քաղաքի նախկին նախկին բնակիչ Քերիմլիին հարցրինք, թե նա հավատո՞ւմ է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանը եւ ե՞րբ կլինի այն: Նա պատասխանեց .

«Ե՞րբ դա կլինի, ես չգիտեմ, սակայն ցանկանում եմ, որ որքան հնարավոր է ՝ շուտ լինի: Իմ կարծիքով՝ խնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Այժմ պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է, սակայն եթե տեղի ունենա, դա կծնի նոր պատերազմ եւ այդպես շարունակ: Ես մտածում եմ, որ երկու ժողովուրդները ցանկանում են հիմնախնդրի խաղաղ լուծում, ես հավատում եմ այդ տարբերակի, այդ ճանապարհի հնարավորությանը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031