Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ներխուժած երիտասարդի մայրը պատմել է, թե ինչու է տղան դանակով զինված գնացել ԱԺ (Տեսանյութ)

Մարտ 23,2013 00:31

ԱԺ ներխուժած եւ հրազենային վնասվածք ստանալու հետեւանքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանը եւ նրա մայրը` 55-ամյա Սուսաննան, հոգեկան խնդիրներ ունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի Մասիս այցելության ժամանակ պատմեցին նրա հարեւանները:

Մեզ հաջողվեց պարզել, որ Գալստյանների ընթանիքում երեք զավակ են, նրա ավագ եղբայրները մեկնել են Ռուսաստան` արտագնա աշխատանքի, հայրն էլ վերջերս է մեկնել արտագնա աշխատանքի: Մասիսի բնակարանում երիտասարդը ապրում է մոր հետ:

Հարեւանները պատմում էին, որ երիտասարդի մոտ հոգեկան շեղումներն ի հայտ են եկել բանակում ծառայելուց հետո: Նա, ամուսնացած չէ, երեխաներ չունի, տարբեր ժամանակահատվածներում փորձել է տարբեր տեղեր աշխատել` պահածոների գործարան, շինարարություն, սակայն չի հաջողվել: Շենքում ընտանիքը որեւէ մեկի հետ շփում չունի, բայց որեւէ մեկին էլ վնաս չի տվել: Բնակիչները պատմեցին, որ Վրեժի մոտ պարբերաբար նոպաներ են լինում, օրինակ`  նոպաներից մեկի ժամանակ երիտասարդը կացինով նստել էր տանը, բարձր երաժշտություն էր միացել, նրան հիվանդանոց տեղափոխեցին ոստիկանների օգնությամբ: Նա երկար ժամանակ պառկած էր Նուբարաշենի հոգեբուժարանում, վերջերս է դուրս գրվել այնտեղից:

Մեզ հաջողվեց զրուցել նաեւ Վրեժ Գալստյանի մոր` Սուսաննայի հետ: Նա հաստատեց, որ որդին հոգեկան հիվանդություն ունի, որոշ ժամանակ պառկել է հիվանդանոցում, բայց բուժվել էր եւ այժմ լավ է: Մայրը պատմեց, որ այսօր առավոտյան ժամը 11.00-ին որդին տնից դուրս է եկել զբոսնելու նպատակով, այնուհետեւ տուն է եկել բարկացած եւ նորից է դուրս եկել` առանց ասելու, թե ուր է գնում: Իսկ թե ինչն է ստիպել որդուն ներխուժել ԱԺ, մայրն այսպես պարզաբանեց. «Ինքը միշտ էլ էդ կարգերին դեմ է, ու ես էլ եմ դեմ, շատ անօրեն երկիր ա, եթե Սերժը չի կարողանում ղեկավարի, ուրեմն ինքը պետք ա իրա հոժար կամքով դուրս գա, ինչ միտք ունի, ԱԺ-ն էլ մկների ժողովն ա՞: Եթե չի կարողանում  մի գյուղացու հարց լուծել, ի՞նչ ղեկավար ա: Ես չէի կարա իրան պահեի, էդ դանակը դրանց համար քիչ է, էնտեղ մարդ չկա, դրանք տրյապկեք են: Սերժի վրա էր բարկացած, լավ ա արել, քիչ ա արել»,- ասաց մայրը:

Մայրը չի պատկերացրել, որ որդին կհասնի ԱԺ, բայց բազմիցս շեշտեց, «որ գնացել է, աչքներն էլ հանել է: Նա կարծում է, որ սա «սարքած գործ է», այլապես իր որդին նման բան չէր անի: Սուսաննան վստահ է, որ իր որդուն հրահրել են ԱԺ գնալ, կարող է ինչ-որ մեկը մոտեցել, ինչ-որ բան է ասել, ցույց տվել, ինքն էլ բարկացել է ու գնացել: «Չգիտեմ` իրեն ով է մոտեցել, դուրս է եկել տնից կեսօրվա կողմերը, գնացել ա, ասաց գնամ մի քիչ ման գամ, թե հիմա ինչ ա եղել, ում ա հանդիպել, թե ինչ ա կերել, մառոժնի ա կերել, դե հիմիկվա բաներն էլ գիտեք ռադիոակտիվ ճառագայթներով կաթումածուն ա, թե ինչ ա կերել էդ երեխեն, ով ա մոտեցել, ինչ ա ասել, ինչ են ցույց տվել, չգիտեմ, շատ վատ վիճակով եկավ մտավ տուն, սկսեց ղեկավարներին փնովել եւ ճիշտ ա անում, ես իրա կողմնակից եմ, մեր Հայաստանը ղեկավար չունի, սաղ փողոցայիններն են, իրենց հարստությունն են պահում, հենց իրանց մոտ էլ կարամ ասեմ, էդտեղ ղեկավար չկա, ապաշնորհ մարդիկ են, այլազգիների հետ կապված, հայերի շահերը չպաշտպանող: Ճիշտ ա արել, աչքներն էլ ա արել, էնտեղ մարդ չկա, փողոցայիններ են, որ փողոցային չլինեին, կիմանային Հայաստանի գյուղերում ինչ ա կատարվում»,- ասաց  նա:

Սուսաննան իր դժգոհությունը հայտնեց իշխանություններից, նշելով, որ իրենց տանը երեք հոգի չեն աշխատում եւ պետությունից որեւէ աջակցություն, թոշակ չեն ստանում:  Նա պատմեց, որ 1989թ իրենք ընտանիքով գնացել են Վայքի Սարալանջ գյուղ, սակայն  իրենց միշտ նեղություն են տվել, փորձել են հողերը խլել, անասուններին են թունավորել եւ այլն: Դիմել են երկրի նախագահին, սակայն չի կարողացել իրենց հարցը լուծել, «իրենք խանութներ ունեն, սաղ հանրային սեփականությունները սեփականացրել են, մնացել է սարերը կրծեն, ուրախանան»:

Ի դեպ, մայրը չի եկել Երեւան որդուն տեսակցության, գումար չունի, ասում է` կապաքինվի եւ ինքը կվերադառնա: Ընտանիքը ապրում է արտերկրից ուղարկված գումարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031