Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը «Բարեւ Երեւան» դաշինքին բարի երթ մաղթեց

Մարտ 23,2013 13:29

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ-ը համարում է Հայաստանի ամենահզոր քաղաքական ուժը:

 «Եթե Հայաստանում անցկացվեն ազատ ու արդար ընտրություններ, Կոնգրեսը կհաղթի ցանկացած ընտրություններում՝ լինի խորհրդարանական, նախագահական, թե ավագանու: Դրա համար Կոնգրեսը համարում եմ ամենահզոր քաղաքական ուժը Հայաստանում: Մի դատեք այն թվերով, որոնք ԱԺ-ում արձանագրված են՝ մանդատների քանակը եւ այլն, գիտենք, որ կեղծված ընտրություններով են ձեռք բերված»,- Aravot.am-ին ասաց պարոն Զուրաբյանը:

Թե ինչ ռեսուրսներով է ՀԱԿ-ը գնում հաղթելու առաջիկա ընտրություններում, պարոն Զուրաբյանը մանրամասնեց. «Դուք ռեսուրս համարում եք միայն օլիգարխների՞ն կամ կրիմինալի՞ն:  ՀԱԿ-ի ամբողջ ուժը նրա մեջ է, որ մեր ամբողջ ռեսուրսը կառուցված է գաղափարական, մարդկային ռեսուրսների վրա: Ամենամեծ ռեսուրսը  մենք ունենք… Ճիշտ է, քանի որ ապրում ենք ապօրինի ընտրական համակարգում, Կոնգրեսին չի հաջողովում ապահովել եւ իրական մանդատների վերածել ժողովրդի այն աջակցությունը, որ ունի: Բայց դա, բացարձակապես, մեզ չի ընկճում, շարունակելու ենք պայքարը, կռիվ ենք տալու: Եվ ես վստահ եմ, որ 5 տարվա մեջ կարողացել ենք փոխել երկիրը»:

Մեր հարցին, թե  ինչու նախագահական ընտրություններին չմասնակցած քաղաքական ուժերը որոշեցին ավագանու ընտրություններին մասնակցել եւ արդյոք չունե՞ն նույն մտավախությունը, որ այս ընտրություններին էլ են իշխանությունները վարչական ռեսուրսներ օգտագործելու, պարոն Զուրաբյանն ասաց. «Նախագահական ընտրություններում ոչ մի շանս չկար, իսկ ավագանու ընտրություններում կոնկրետ տեսնում ենք՝ հնարավոր է, շանս կա: Եթե ընդդիմադիր ուժերը միասին աշխատեն տանել Երեւանը իշխանական, բռնապետական բուրգի տակից: Ռեժիմի հնարավորությունները կեղծել Երեւանի ընտրությունները շատ ավելի փոքր  են, քան ամբողջ Հայաստանում: Բացի դրանից, նախագահական ընտրություններում միակ տարբերակը ընտրակեղծարար մեքենային մարտահրավեր գցելն էր, այն էր, որ ստեղծվեր մի բեւեռ, մի մարտահրավեր, որի շուրջ միավորվեին մնացած քաղաքական ուժերը, դա չհաջողվեց: Երեւանի ավագանու ընտրությունները, քանի որ  անցնում են համամասնական սկզբունքով, նման բեւեռի ստեղծման  կարիք չկա, եւ կարելի է առանձին թիմերով մասնակցել ընտրություներին, իսկ հետո կազմել կոալիցիա, նույն հարցը լուծելու համար»:

Ընտրություններին մասնակցող  «Բարեւ Երեւան» դաշինքին միացած ՀԱԿ նախկին դաշինքին մաս կազմող  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանն էլ մաղթեց բարի երթ՝ առանց հավելյալ մեկնաբանությունների:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Լավ, ինչով է տարբերվում ձեր ինքնավստահությունը ՀՀԿ- մեծախոսությունից… Նրանք էլ են անհիմն պնդում, որ չեն կեղծել ընտրությունները, դուք էլ Րաֆֆի Հովհաննսյանի ստացած մեկ միլիոն ձայներից հետո պնդում եք, որ ամենահզոր ուժն եք… Լավ է, որ մասնակցում եք, քաղաքապետի ընտորթյուններին միայնակ, քանզի կպարզվի թե իրականում քանի տոկոս ձայն ունեք… Իսկ իրավիճակին տիրապետելու դեպքում ձեզ համար պիտի պարզ լիներ, որ Ժառանգությունը, ԲՀԿ-ն կյլինեն առաջինը… ՀԱԿ-ը` երրորդը, Դաշնակցությունը չորրորդը… Ըստ Էության ՀՀԿն հինգ տոկոսից ավել ձայն չունի… Իհարկե, ցավալի կլինի, եթե այս անգամ էլ կեղծեն ընտրությունները… Րաֆին սխալ թույլ տվեց, չգլխավորելով ժառանգության ցուցակը. այդ դեպքում նրանք 60 տոկոսին մոտ ձայն կունենային, բայց առանց Րաֆֆի, նրանք մոտ երկու անգամ պակաս ձայներ կհավաքեն, թեև եթե Րաֆին կրկին վերադառնա հարթակ և զբաղվի իրական գործունեությամբ, գուցե մինչև 40-45 ձգեն…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031