Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակում երեխա էր կորել ու եկել Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ

Մարտ 26,2013 18:29

korac erexa-1Բարեբախտաբար, պատմությունը հաջող ավարտ ունեցավ

 

Ազատության հրապարակում քիչ առաջ մի երեխա էր կորել: Երեխան հուսահատության մեջ էր: Նրան ոստիկանները բերեցին Րաֆֆի Հովհաննիսյանի եւ տիկին Արմենուհու մոտ:

Այդ ընթացքում քաղաքացիական բաց խորհրդի նիստն էր եւ Լեւոն Բաղրամյանը միկրոֆոնով հաղորդեց՝ Անուշ եւ Գուրգեն, մոտեցեք հրապարակի հարթակ, ձեր երեխան այստեղ է: Սակայն ոչ մի արձագանք չեղավ:

Ի վերջո տիկին Արմենուհին վերցրեց երեխայի ձեռքը եւ սկսեց,  այսպես ասած, անձնական որոնումները՝ զանգելով, ծնողների, հարազատների անունները ճշտելով:

Բարեբախտաբար պարզվեց, որ երեխան «Օրրանից» էր, ուստի տիկին Արմենուհուն հաջողվեց ճշտել երեխայի՝ Մերի Ներսեսյանի տատիկի հեռախոսահամարը:

Մերին Ազատության հրապարակ էր եկել իր քույր եւ եղբոր հետ, ոգեւորվել էր Հայաստան-Չեխիա ֆուտբոլային խաղի համար հայ երիտասարդ ակտիվիստների ոգեւորության ակցիայով եւ կորել:

Մինչ Արմենուհի Հովհաննիսյանը կզանգեր Մերիի տատիկին, մոտեցան երեխայի քույր եւ եղբայրը: Նրանք տագնապած էին եւ սկսեցին ուրախությունից լացել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031