Լրահոս
Օրվա լրահոսը

Grand Street Jam մրցույթը` Հայաստանում Hip-hop մշակույթի զարգացման միջոց (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 30,2013 15:29
PrevPhoto
NextPhoto

«Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկեց Hip-hop պարաոճում Grand Street Jam մրցույթը, որը կազմակերպել է  Hip-Hop Congress Armenia ՀԿ-ն: Վերջինիս նախագահ Արթուր Անդրեասյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտեց, որ Hip-hop պարային ուղղությունը զարգացնելու գաղափարն  ինքնաբերաբար հանգեցրեց մրցույթի կազմակերպմանը. «Մրցույթի նպատակն է` Հայաստանում զարգացնել Hip-hop մշակույթը: Դրա պահանջարկը կա, մենք էլ փորձում ենք ստեղծել դաշտ, որպեսզի ընտրվեն լավագույնները: Ընդհանուր առմամբ` պարային այս ուղղությունը աշխարհում մեծ զարգացում է ապրում, իսկ մեր հարեւան երկրներում` ավելի արագ, քան մեզ մոտ: Սակայն  ներկայումս մենք Կովկասում Hip-hop  պարողների լավագույն եռյակի մեջ ենք մտնում եւ ունենք բավական ակտիվ մասնակիցներ: Նախկինում  ունեինք ընդամենը 3 խումբ, իսկ հիմա` 16 ակումբ»:

Պարոն Անդրեասյանն ասաց, որ մրցույթին մասնակցում են 13-25 տարեկան 147-ից ավել պատանիներ. «Լավագույն  մասնակիցներին ընտրում է մրցավարական կազմը` գնահատելով խորեոգրաֆիան, էլեմենտների հստակ կատարումը եւ այլն: Մրցավարական կազմում ընգդրկված են Հայաստանի ներկայիս լավագույն մասնագետները, որոնք արդեն 10-12 տարվա փորձ եւ մրցավարական աստիճան ունեն, իսկ գլխավոր մրցավարը միջազգային կարգի մրցավար է եւ Անդրկովկասում լավագույններից մեկը»:

Մեր զրուցակիցը նշեց, որ մասնակիցները հիմնականում Հայաստանից են. «Սա Հայաստանի պաշտոնական առաջնությունն է, որի հաղթողները ապրիլի վերջին կմասնակցեն Վրաստանում կայանալիք առաջնությանը: Վրաստանում լավագույն եռյակին սպասվում են ֆինանսական մրցանակներ եւ դրսում  սեմինարների մասնակցության հնարավորություն, իսկ առաջին տեղը զբաղեցնողը փուլերը հաղթահարելու սկզբունքով մասնակցում է աշխարհի առաջնությանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031