Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթարյանի համար 10 միլիոն ֆունտ ստերլինգ, Մարտին Շկրտելն էլ՝ վերադիր

Ապրիլ 04,2013 11:57 Share

genrix  Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը եվրոպական ֆուտբոլային լրատվամիջոցների գլխավոր թեմաներից մեկն է:
«Keeda of Sports» հրատարակությունը տեղեկացնում է Անգլիայի «Լիվերպուլը» պատրաստ է հայ ֆուտբոլիստի համար «Շախտյորին» վճարել 10  միլիոն ֆունտ ստերլինգ եւ որպես վերադիր տալ պաշտպան Մարտին Շկրտելին:
Մխիթարյանին ձեռք բերելը «Լիվերպուլի» առաջնային խնդիրներից է «Լիվերպուլի» համար, որի գլխավոր մարզիչը նրան համեմատում է երիտասարդ տարիների Սթիվեն Ջերարդի հետ եւ համոզված է, որ Հենրիխը զգալիորեն կուժեղացնի իրենց ակումբը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել