Լրահոս
Օրվա լրահոսը

Ուջանցին՝ ապրիլի 9-ի մասին. «Բռնապետերի հետ մենակ արյունով է պետք» (Տեսանյութ)

Ապրիլ 04,2013 23:12

ujancinerԹալինցիները հորդորում էին Սերժ Սարգսյանի տակից աթոռը քաշել:

«Այս իշխանություններին հաղթելը դժվար է, որովհետեւ սրանք բռնապետեր են: Բռնապետերի հետ մենակ արյունով է պետք»,- Aravot.am-ի հետ այսպիսի կարծիք հայտնեցին ուջանցիները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումից հետո:

Ուջանի բնակիչ Սոս Շահինյանը վստահեցնում էր, որ Ուջանի 40 տոկոսը գաղթած է, եթե ճար լինի, 60 տոկոսն էլ կգնա. «Ինքը մեր նախագահը չի: Մենք էսօր նախագահ ենք ուզում Րաֆֆի Հովհաննիսյանին: Իրա այս 5-10 օրվա աշխատանքն արժեր Սերժի 5-10 տարվա աշխատանքը, որ մեր սրտի մեջ բուն դրեց: Րաֆֆի Հովհաննիսյանին մենք Անդրանիկին հավասար մարդ ենք զգում, որովհետեւ թողած իր լավ տարիները, լավ օրերը, լավ կյանքը թողած՝ եկել ժողովրդի մասին է մտածում»:

Ուջանցին սրտնեղեց, որ «անաշխատունակ» վրացին այսօր հայից մի քանի անգամ լավ է ապրում:

Ուջանցիներն իրենց կարծիքը հայտնեցին նաեւ Պարույր Հայրիկյանի, Արտաշես Գեղամյանի մասին, վերջինիս համարելով իրենց աչքի փուշը:

Սոս Շահինյանը նաեւ ասաց, որ Ուջանի ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը 80 տոկոս ձայն է հավաքել, իսկ Սերժ Սարգսյանն ընտրվել է լցոնումներով:

Իսկ երեկ թալինցիները մեզ հետ զրույցում հորդորում էին գործող նախագահի տակից աթոռը մի կերպ քաշել. «Ուրիշ ճանապարհ չկա: Թալինը կերել է, հերիք չի՞, իրեն պորտեպորտ հերիք է այդ ունեցվածքը: Թալինցի Հովհաննես Հակոբյանի խոսքերով՝ «Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը սուտ երդվելու է: Ասենք, երդվեց, է արդյո՞ւնքը: 5 տարի առաջ էլ է երդվել: Կեղծ հավատացյալի պես Աստված ասա: Պիտի իրենք հասկանան ու զիջեն, էնքան բարոյականություն ունենան ու հայրենասիրություն: Կռվող տղերք էին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930