Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆին շարունակում է բանակցել Վլադիմիր Գասպարյանի հետ (Տեսանյութ)

Ապրիլ 09,2013 19:47

9ut0yVQwge1z7QqXctlc_tn crPfs1eRH7EBqFvIeBRE_tnԱյս պահին Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովուրդը կիսվել է երկու մասի՝ մի մասը Զարուհի Փոստանջյանի, Հովսեփ Խուրշուդյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հետ մնացել է Գրողների տան մոտ, մյուս մասը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Մոսկովյան փողոցով շարժվում է դեպի Մոսկովյան-Սարյան հատվածը:

Րաֆֆի Հովհաննիսյանին մոտեցել է Վլադիմիր Գասպարյանը, եւ հիմա բանակցում են իրար հետ:

 

Բաղրամյան փողոցի վրա եղած բախման հետեւանքով, մեր տեղեկություններով երկու տուժող կա՝ մի ոստիկան, որին շտապ օգնություն ցուցաբերվեց,պարանոցի հատվածում արյունոտված վիճակում էր, եւ մի քաղաքացի, որին քիչ առաջ կրկին վզի հատվածում թրջոց դրված, նստացրեցին շտապօգնության մեքենա:

Նկատենք, որ, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե մոմավառություն է լինելու, ժողովուրդը մոմերով էր եկել Բաղրամյան պողոտա, որտեղ ոստիկանության հետ բախումներից հետո մոմերը թափվել են փողոցով մեկ, եւ մարդիկ, դրանց վրա ոտք դնելով՝ սահում են եւ ընկնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930