Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա րոպեներին Անդրիաս Ղուկասյանին ազատ կարձակեն

Ապրիլ 09,2013 22:31

Ոստիկանություն բերման ենթարկված նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը  առաջիկա րոպեներին ազատ կարձակվի եւ  մեկ ժամից կմիանա Բաղրամյան 26-ում գտնվող ցուցարարներին: Այս մասին Aravot.am-ին ասաց Ա. Ղուկասյանի նախկին շտաբի ղեկավար Արմեն Գրիգորյանը:

Ա. Գրիգորյանը հեռախոսով զրուցել է Ա. Ղուկասյանի հետ եւ վստահեցրեց, որ նրա հետ ամեն ինչ կարգին է: Ձերբակալության մանրամասներից նա տեղյակ չէր:

Ի դեպ,  ազատ են արձակվել նաեւ կեսօրին բերման ենթարկված 10-ից ավելի ակտիվիստները: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Եղյա Ներսիսյանը: Նա իրենց ձերբակալության մանրամասները խոստացավ ներկայացնել առաջիկայում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930