Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի պատասխանատուն շրջանցեց նախագահի եղբոր այգու լուրը

Ապրիլ 12,2013 14:05

Մամուլում  տեղեկություններ կային, որ  Ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները պրակտիկայի շրջանակներում  այս օրերին աշխատում են Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի ծիրանի այգում, որը գտնվում է Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում: Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Գագիկ Սանթրոսյանը չէր հերքել ուսանողների պրակտիկայի մասին լուրը՝ Քանաքեռավանում, սակայն ասել էր, թե իրեն հստակ հայտնի չէ՝ ում այգում  են աշխատում: «Շնորհակալ ենք բոլոր տնտեսվարողներից, որոնք աջակցում են, որ նախադիպլոմային եւ արտադրական պրակտիկաները  կազմակերպենք մեր ուսանողների համար»,-հավելել էր դեկանը: Իսկ Քանաքեռավանի գյուղապետը հերքել էր, թե ՀՀ նախագահի եղբայրները Քանաքեռավանում հող ունեն:

Aravot.am-ը կապվեց բուհի մամուլի պատասխանատու Անի Խուդավերդյանի հետ: Նրանից հարցրինք՝ ի վերջո, այն այգու հետ, որտեղ աշխատում են բուհի ապագա ագրոնոմները,  Սարգսյան ընտանիքը կապ ունի,՞ թե՝ ոչ:

Տիկին Խուդավերդյանն ասաց, թե դեկանի խոսքից արդեն  երեւում է հարցի պատասխանը: Երբ պնդեցինք, տիկին Խուդավերդյանն ընդամենը ասաց. «Մեր ուսանողներն այսօր էլ են գնացել դաշտում աշխատելու»: Սերժ Սարգսյանի եղբոր ծիրանի այգո՞ւմ, թե՞ այլ այգում՝  կրկին հարցրինք տիկին Խուդավերդյանին: «Մեր երեխաները պտտվում են մարզերում ու տեսնում են, թե վեգետացիան ինչպես է գոտիականությամբ փոփոխվում»,-ընդամենն ասաց նա՝ հավելելով, թե շուտով պատասխան կուղարկեն ԶԼՄ-ի՝ այդ թեմայով հրապարակումներին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930