Լրահոս
Օրվա լրահոսը

Dorians-ը համերգ կտա Կոպենհագենում` Եվրատեսիլին ընդառաջ

Ապրիլ 30,2013 14:34

Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Dorians ռոք-խումբը մայիսի 10-ին համերգ կտա Կոպենհագենի ամենամեծ համերգային հրապարակներից մեկում` AmagerBio ակումբում:

Համերգը կկայանա Դանիանում ՀՀ դեսպանության եւ Հանրային Հեռուստաընկերության աջակցությամբ:

Դանիանում ՀՀ դեսպանության աջակցության շնորհիվ, համերգի տոմսերը մատչելի են` 100 դանիական կրոն կամ 13,5 եվրո: Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց` AmagerBio ակումբի կայքում:

Մայիսի 16-ին Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում Dorians-ը հանդես կգա 11 համարի տակ:

Եվրատեսիլ-ում Dorians-ը կներկայանա Lonely Planet երգով`

Lonely Planet-ի երաժշտության հեղինակը բրիտանացի լեգենդար ռոք-երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին է: Երգի բառերը գրել է Վարդան Զադոյանը:

1 600 հանդիսատեսի համար նախատեսված AmagerBio ակումբում տարեկան տեղի է ունենում մոտ 125 համերգ: Ապրիլի 27-ին ակումբում հանդես էր եկել trash metall ոճի առաջատարներից մեկը` Overkill խումբը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930