Լրահոս
Օրվա լրահոսը

13-ամյա աղջկա բռնաբարության գործով հարցաքննվել է դատաբժիշկը

Մայիս 06,2013 17:50

Դատը մտել է եզրափակիչ փուլ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ընթանում է Նոյեմբերյան քաղաքից սերված, Կողբ գյուղում ժամանակավորապես բնակվող, 1988թ. ծնված Անուշավան Մաճկալյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Միստրեստ» հանդամասում, օգտագործելով Բերդավանի բնակչուհի, 1999թ. ծնված աղջկա անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

Ա. Մաճկալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով («Անչափահասի նկատմամբ բռնաբարությունը»): Նրան այդ հոդվածով սպառնում է 8-15 տարի ազատազրկում: Ա. Մաճկալյանը նախկինում դատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»), նրա դատվածությունը մարված չէ:

Ա. Մաճկալյանն ամուսնացած է, ունի անչափահաս երկու երեխա՝ երկու եւ մեկ տարեկան: Սույն դատավարությունն ընթանում է դռնփակ ռեժիմով: Այս գործով դատավարության մայիսի 3-ի նիստում հարցաքննվել է դատական բժիշկ Արթուր Անտոնյանը: Նա դատակոչվել է ամբաստանյալի պաշտպան Անահիտ Ալոյանի միջնորդությամբ:

Հաջորդ դատական նիստին՝ մայիսի 7-ի նիստում դատավարության կողմերը հանդես կգան ճառերով: Նշենք, որ ամբաստանյալն անչափահասի բռնաբարության համար իրեն մեղավոր չի համարում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այդ մարդակերպ կենդանուն կարելի է պարգևատրել,՝ Սաշիկի անվան մեդալով:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031