Լրահոս
Օրվա լրահոսը

Queens Gazette. Բագրատունին կնկարահանվի Սկորսեզեի ֆիլմում

Մայիս 16,2013 20:59

22-ամյա Վահագ Բագրատունին իր դեբյուտը կնշի Մարտին Սկորսեզեի՝ «Վոլ սթրիթի գայլը» ֆիլմում, որի մեջ խաղում է նա եւ Լեոնարդո Դիկապրիոն: Գրում է «Քուինս Գազետ» պարբերականը:

Հայաստանում ծնված, Շտուտգարդում մեծացած Բագրատունին միշտ երազել է դերասան դառնալ: Դերասանության նկատմամբ սերը նրա մոտ ծնվել է հինգ տարեկանում, երբ նա խաղում եւ երգում էր Շտուտգարդի պետական օպերայի մանկական երգչախմբում: Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Լի Ստրասբերգի կինոյի  եւ թատրոնի ինստիտուտը, որի շրջանավարտներից են Մարլոն Բրանդոն, Ալ Պաչինոն, Ռոբերտ Դե Նիրոն:

Վերջերս Բագրատունին գլխավոր դերով էր հանդես գալիս «Նեյշնլ Ջեոգրաֆիկի» արտադրության «Ամբոխի պատմությունը» մաֆիայի մասին սերիալում, իսկ իր առաջին մեծ էկրանավորումը՝ Սկորսեզեի ֆիլմը, քրեական դրամ է:

«Նրանք ինձ ասացին (Սկորսեզեն եւ Դիկապրիոն), որ ես շատ տաղանդավոր եմ  եւ պետք է հետամուտ լինեմ երազանքիս հասնելու համար: Ես հիպնոսացել էի դրանից», – ասել է Բագրատունին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031