Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները հարձակվել են լրագրողների վրա եւ խլել նկարահանող սարքերը

Մայիս 18,2013 14:54

Այս պահին փակ է Երեւան-Սեւան մայրուղին: Lragir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Սեւանի մայրուղու ՃՈ պոստի մոտ կանգնեցրել են լրագրողներին տեղափոխող մեքենաները եւ լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ դեպքի վայրին:

 

ՃՈ պոստից այն կողմ զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ու համագյուղացիներն են, որոնք մտադիր էին զոհվածի դիակը բերել Երեւան, ի նշան բողոքի: Նրանց ճանապարհը փակել են բանակն ու ոստիկանությունը:

 

Ռազմական ոստիկանության աշխատակիցները հարձակվել են լրագրողների վրա եւ նրանցից խլել տեսանկարահանող սարքերը: Լրագրողներին արգելում են նկարահանումներ անել: Նրանց ասել են, որ հրամանը վերեւից է՝ չեն թողնում նկարել, որ «թուրքը չտեսնի ուրախանա»:

Դեպքի վայրում են Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, այլ բարձրաստիճան իրավապահներ:

Լյուքս Ստեփանյանը զոհվել է մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ անզգույշ կրակոցից: Ծնողները չեն հավատում այս վարկածին եւ համարում են, որ գործը ուզում են կոծկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031