Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյան. «…Կսկսեն բոլորը գրանցամատյանները գողանալ, որ ընտրության արդյունքները անվավեր դառնան»

Մայիս 22,2013 22:48

«Վաղը, մյուս օրը, ընտրության դեպքում, եթե որեւէ նման դիրքորոշում լինի, այս անգամ կսկսեն բոլորը գրանցամատյանները գողանալ, որ ընտրության արդյունքները անվավեր դառնան: Չի կարող այդպիսի բան լինել»-Aravot.am-ին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պարզաբանելով, թե ավագանու ընտրություններին 8/22 տեղամասի գրանցամատյանի անհետացման դեպքում, ինչու անվավեր չճանաչվեցին այդ տեղամասի ընտրությունների արդյունքները՝ «Բարեւ Երեւան» Դաշինքի ներկայացրած դիմումի համաձայն:

 

Պարոն Մուկուչյանը նաեւ ասաց, որ գրանցամատյանի կորելու վերաբերյալ  հայտարարությունն է եղել. «Հանձնաժողովը պնդում էր, որ այդ գրանցամատյանը ավարտել է , տեղափոխել է ընտրատարածք ու անհասականալի պատճառներով կորել է: Այդ նույն խնդրի հետ կապված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում  վարույթ է իրականացվել:  Հրավիրվել են տեղամասում վստահված անձինք, ներկաները, եւ բոլորից ճշտվել, ու վերականգնվել են գրանցամատյանում այդ օրվա ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ նշումներն ու արձանագրությունները. «Չի կարելի ասել, որ եթե չկա գրանցամատյան, ուրեմն ավտոմատ պետք է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031