Լրահոս
Օրվա լրահոսը

Analitika. Վասիլի Շկլյար. «Հայոց ցեղասպանությունը վաղուց պիտի ճանաչած լինեին»

Հունիս 17,2013 18:00

Ուկրաինացի ժամանակակից հայտնի գրող Վասիլի Շկլյարը, խոսելով Ռադայում ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի մասին, «Անալիտիկա» լրատվականին ասել է, որ տարօրինակ է, որ այդ հարցը հիմա են բարձրացնում, դա վաղուց պետք է արված լիներ:

«Շատ ցավալի է, որ հայերի ցեղասպանությունը և Գոլոդոմորը չեն ստացել անհրաժեշտ գնահատականները: Տեղին չէ սակարկելը, երբ խոսքը նման հարցերի մասին է: Պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը քաղաքական շահերից անկախ»:

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևն Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է հունիսի 6-ին: 2254 համարի օրինագծի նախաձեռնողներն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանը և Արսեն Ավագովը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930