Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին

Հունիս 27,2013 22:33

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այսօր Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկիի հետ: Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված հարցեր, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում այդ հարցերի քննարկման հնարավորությունը:

Լևոն Զուրաբյանը հանդիպել է նաև հանդիպել է ԵԽ մարդու իրավունքերի հանձնակատար Նիլս Մուժնիեքսին: Քննարկվել են Աժ-ում մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման շուրջ ձևավորված իրավիճակը, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի եւ Հայ Ազգային Կոնգրեսի մյուս երեք ակտիվիստների դեմ իրականացվող հետապնդումների, Հայաստանում ընտրական համակարգի եւ ընտրակեղծարարության հետ կապված հարցեր: Քննարկվել են նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի ազատականացման, հասարակական կազմակերպությունների գործունեության ազատության եւ ինտերնետի օգտագործման ազատության հետ կապված խնդիրներ:

 

Հայ ազգային կոնգրես

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930