Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-հունական գործարար համաժողովը կխթանի նոր կապերի հաստատումը

Հուլիս 01,2013 10:49

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 29-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի Զարգացման, մրցունակության, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ ցանցերի փոխնախարար Նոտիս Միտարակիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու ժողովուրդների միջեւ հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը:

Հույն փոխնախարարի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զիջում են բարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական հարաբերություններին:

Նոտիս Միտարակին համաձայնել է ԱԺ փոխնախագահի գնահատականի հետ` ափսոսանք հայտնելով, որ Հունաստանի եւ Հայաստանի առեւտրատնտեսական ներուժը լիարժեք չի օգտագործվում:

Այս առումով երկուստեք կարեւորվել է 2013-ի սեպտեմբերին Երեւանում կայանալիք հայ-հունական գործարար համաժողովի անցկացումը, որը կողմերի համոզմամբ` կարող է խթանել նոր կապերի հաստատումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031