Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ. «ԱՄՆ դեսպանի դիտարկումները տեղին են և մեզ համար ընդունելի»

Հուլիս 02,2013 15:34

Ս.թ. հունիսի 30-ին Գյումրի կատարած այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «ԴիջիԹեք» գործարար համաժողովի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի այն հայտարարությանը, որ կառավարությունները պետք է հնարավորինս քիչ միջամտեն ՏՏ ոլորտին, և ոլորտը պետք է ինքնուրույն ընտրի զարգացման ուղին:

Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին, որովհետև նա շահագրգիռ ձևով օժանդակում է մեզ` առաջ տանելու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը: Մենք դեսպանի հետ Սիլիկոնային հովտում էինք, և նա կիսվում էր դահլիճի հետ իր տպավորություններով և դասերով, որ միասին քաղել էինք Սիլիկոնային հովտում: Դեսպանի դիտարկումները տեղին են և մեզ համար ընդունելի: Դա վերաբերում էր այն փուլին, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ստեղծվում են ինստիտուցիոնալ հիմքեր, և ապագայում այդ մրցակցության մեջ կառավարությունները պետք է դերակատարում չունենան, որպեսզի շուկան ինքը խթաններ ստեղծի զարգացումների համար: Դրանք այն դասերն էին, որ դեսպանի հետ բերել էինք Երևան: Ցավոք, պետք է նշենք, որ երևի, որոշ մեկնաբաններ դեսպանի խոսքը համատեքստից դուրս էին բերել և փորձում էին դա վերագրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այդպես չէ: Նա ընդհանրական դատողություններ էր անում, որոնց հետ ես ամբողջովին համաձայն եմ»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031