Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիսի 14-ը եռակի տոն է լինելու Լիդուշիկի համար

Հուլիս 06,2013 16:49

Գյումրիում և Լոս Անջելեսում տեղի ունեցած մենահամերգներից հետո արդեն փոքրիկ Լիդուշիկը հուլիսի 14-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում հանդես կգա՝ իր առաջին երևանյան մենահամերգով: Փոքրիկ երգչուհու փոխանցմամբ, հուլիսի 14-ը իր համար  եռակի տոն է լինելու, քանի որ այդ օրը նշելու է իր ծննդյան 14-ամյակը և բեմական գործունեության 10 -ամյակը: Մենահամերգից առաջ փոքրիկ երգչուհու հետ փորձեց զրուցել «Առավոտ երիտասարդականը»:

Մենահամերգիդ հաշված օրեր են մնացել, ի՞նչ  զգացումներ ունես:

Անհամբեր սպասում եմ հուլիսի 14-ին, քանի որ սա ինձ համար շատ երկար սպասված մենահամերգ է: Ճիշտ է, մինչ այդ արդեն երկու մենահամերգներով հանդես եկել եմ՝ Գյումրիում և Լոս Անջելեսում, բայց սա մի փոքր այլ է, քանի որ մի քանի տոն նշելու եմ միանգամից, այն էլ իմ ծննդավայրում:

Գիտեմ, որ մենահամերգիդ հատուկ հյուրերի շարքում են  նաև փոքրիկ երգիչ-երգչուհիներ տարբեր երկրներից, կներկայացնե՞ս  նրանց մի փոքր :

Այո մենահամերգիս Հատուկ հյուրերի շարքում են Չեխիայից Դիանա Քալաշովան և Ֆրանիսայից Ռաֆֆի Արտոն: Դիանայի հետ մտերմացել ենք  Մանկական «Նոր ալիք» միջազգային մրցույթի ժամանակ: ճիշտ է նա  ազգությամբ Եզդի է, բայց արմատներով Հայաստանից է, Չեխիայի հայկական համայնքում Դիանան բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, այդ օրը միասին կերգենք հայերեն մի շատ գեղեցիկ երգ, որը ի դեպ պերմիերա է լինելու: Իսկ ահա Ռաֆֆի Արտոյի հետ ներկայանալու գաղափարը հենց նրանն է եղել և ստանալով նրա հրավերքը, որոշեցինք միասին երգել հենց մենահամերգիս օրը: Հատուկ հյուրերի ցանկում է նաև երգչուհի Նունե Եսայանը, ում հետ միասին այդ օրը կերգենք «Մամա» երգը, իսկ ահա  գեղեցիկ պարերով համերգի մասնակիցը կլինի  «Angels» պարային ակումբը: Համերգն ամբողջովին կլինի կենդանի հնչողությամբ և կուղեկցվի փոքրիկ հանդիսատեսի հետ կենդանի շփումով:

Ի՞նչ ես կարծում շուտ չէր Երևանում մենահամերգով ներկայանալը :

Իհարկե սկզբում մտավախություն ունեինք. չէ՞ որ այս տարիքում մենահամերգ ունենալը շատ բարդ ու պատասխանատու գործ է: Կազմակերպիչների նախաձեռնությամբ փետրվարի 19-ին Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ իմ առաջին մենահամերգը: Իսկ փետրվարի 24-ին Գլենդեյլի «Ալեքս» թատրոնում տեղի ունեցավ իմ 2-րդ մենահամերգը: Այդ երկու համերգներից ստացած տպավորություններն ու հանդիսատեսի ջերմ ընդունելությունն առիթ դարձան Երևանում նույնպես մենահամերգ կազմակերպելու համար:

Իսկ ի՞նչ կտեսնեն երկրպագուներդ հուլիսի 14-ին,  մի փոքր կբացե՞ս փակագծերը:

Փակագծերը շատ բացել չեմ ուզում, քանի որ ինքս անակնկալներ շատ եմ սիրում և այդ օրը հանդիսատեսին շատ անակնկալներ են սպասվում: Պարզապես կասեմ, որ հուլիսի 14-ին կլինի 3 երգի պրեմիերա, գեղեցիկ շոու ծրագրեր, իսկ ահա բարձր տրամադրության մասին կասեմ հետևյալը՝ ամեն ինչ անելու եմ, որպեսզի ուրախ և անմոռանալի անցնի, և որ մենահամերգս վերածվի իսկական տոնի:

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031