Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ վարորդի եղբայր. «Հրաչի հանդեպ անմարդկային են վարվել»

Հուլիս 16,2013 18:05

Այսօր ՌԴ դեսպանատան մոտ ի պաշտպանություն Հրաչյա Հարությունյանի՝ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է ՌԴ-ում վթարի համար, որը 18 անձանց մահվան պատճառ էր դարձել:

Հրաչյայի եղբայրը՝ Հարություն Հարությունյանը դեպքի մասին իր վարկածն ուներ: Նրա բացատրելով՝ քաղաքային իշխանություններն այստեղ ունեն իրենց մեղքի բաժինը, քանի որ ճանապարհի այդ մասում չեն տեղադրել որեւէ նշան, որ վարորդները ավելի զգույշ լինեն. «Այն ձեւ անհարմար տեղ է, որ վարորդները չեն կարողանում տիրապետել: Կամ մարդ ես, ավտովթար է եղել, ինքը չէր ուզում: Հարազատի ցավը մենք գիտենք ինչ բան է: Եթե այդ դեպքը եղել է, անկախ ամեն ինչից, հիվանդանոցի մոտ մենք ունեինք հարազատներ, իրենք կարող էին թողեին մոտենալ: Ոչ մեկը չի թողել, որ էդ մարդուն  ինչ-որ մի բան արվի: Մարդու հագուստը կարային նորմալ տային: Հիվանդանոցի կանանց խալաթ է, եսիմ ումն է, ումից են ճարել տվել: Միգուցե դիտավորյալ, միգուցե ոչ, բայց ես մտածում եմ՝ իրա հանդեպ անմարդկային են վարվել: Հասկանալի է, մարդիկ են մահացել, շատ դաժան  բան է: Բայց շոֆեր տղա է, աշխատող, քրտնող տղա է, ո՞նց կուզենա ինչ-որ մեկին կամ ինքը իրեն վնաս տա: Եթե իր ավտոն անսարքացել է, չի կարողացել արգելակել,ոչ մեկի  մեղավորությունը չէ: Ամեն պահի կարող էր լինել ցանկացած ավտոյի հետ եւ ոչ մեկը չի կարող դրա համար պատասխան տալ: Դեպք է, պատահել է, մարդկային կարող էին լինել: Ոչ թե իմ եղբայրն է, դրա համար եմ ասում, այլ ինքը մեղավոր չի եղել»:

Հրաչյայի մյուս հարազատները եւս վստահեցնում էին, որ զուտ կադրերը նայելով՝ երեւում է, որ որպես վարորդ՝ Հրաչյան ինչ կարողացել է՝ արել է, մեքենան չի ենթարկվել:

Հարությունի խոսքերով. «Եթե ինչ-որ մի վարորդ կարող է տեսանյութը տեսնելով մի փոքր  մտածի, որ Հրաչը լավ վարորդ չէ, ուրեմն ինքն ընդհանրապես վարորդ չի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031