Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության ղեկավարությանը

Հուլիս 16,2013 20:41 Share
agn

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հետեւյալ հայտարարությունը․

Մոսկվայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները այսօր հանդիպում են ունեցել ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության ղեկավարության հետ:

Հանդիպման ժամանակ ներկայացվել են դեսպանության նկատառումները գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու, երեկ կայացած դատական Հ.Հարությունյանի ներկայության վերաբերյալ:

Ոստիկանության ներկայացուցիչներին է փոխանցվել նաև Մոսկվայի ոստիկանապետին ուղղված ՀՀ դեսպանի նույնաբովանդակ նամակը:

Հավաստիացումներ են ստացվել գործի օբյեկտիվ քննության, ինչպես նաև Հ.Հարությունյանի անվտանգության ապահովման և քննչական ու դատական գործընթացներին նրա պատշաճ մասնակցության ապահովման մասին:

Մոսկվայում ՀՀ դեսպանատունը շարունակում է մշտական կապ պահպանել ինչպես քննչական մարմինների, այնպես էլ Հ.Հարությունյանի դատապաշտպանների հետ: Քննարկվում է երրորդ դատապաշտպանին ներգրավելու հնարավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել