Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդավառը եւ «արտագաղթող» գառները

Հուլիս 20,2013 14:58 Share

Տավուշի մարզի բնակչության մեծ մասը Վարդավառը նշում է  ոչ թե Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով, այլ՝ հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը: Այս տարի տոնը նշվելու  է  հուլիսի 21-ին: Տավուշում Վարդավառի սեղանի  հիմնական ճաշատեսակը գառի  մսի խաշլաման է: Մարզկենտրոն  Իջեւանում  վարդավառի շեմին աշխուժորեն ընթանում  է գյուղերից բերված գառների վաճառքը: Իջեւանցի բլոգեր Վահագն Թամրազյանը «անմահացրել է»   քաղաքի կենտրոնում, Արմենտելի շենքի մոտ, Ռուսաստան ուղեւորափոխադրումների ցուցանակի ներքո, մետաղյա վանդակի մեջ ծվարած  «նահատակ» գառներին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել