Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբաթվա նորությունները. Facebook-ից մինչև Twitter

Օգոստոս 04,2013 16:11

Նորույթ ֆեյսբուքցիների համար. սոցցանցը ներկայացրել է Embed Post կոճակը, որը թույլ է տալիս սոցցանցի հրապարակումները փոխանցել այլ կայք կամ բլոգ, այս մասին հայտնել է Vesti-ն  : Նորամուծության շնորհիվ մտնելով ռեսուրս՝ հնարավոր է «լայքել» գրությունները, մեկնաբանություն թողնել և այլն: Նման հնարավորություններ արդեն ունեն Twitter-ը և YouTube-ը:

Սոցցանցի թերությունները վերացնող «սպիտակ հաքերներին» Facebook-ը  երկու տարվա ընթացքում որպես պարգևատրում մեկ միլիոն դոլար է վճարել, այս մասին գրել է kp.ru-ն  : Հաղորդագրության մեջ ասվում է. «Որքան էլ գումար վատնենք ամբողջ համակարգի համար, մենք երբեք չենք կարող մեր շուրջը հավաքել ամենախելացի ու տաղանդավոր ծրագրավորողներին, ճիշտ այդպես չենք կարող ինքնուրույն հասկանալ բոլոր խնդիրները»:

Իսկ այ միկրոբլոգների Twitter ծառայությունը նոր կոճակ է ներառում՝ «հայտնել խախտումների մասին», որի օգնությամբ ցանկացողները կարող են բողոքել իրենց վիրավորողներից և այլ օգտատերերի ապօրինի թվիթներից, հայտնել է  newsru.com-ը:   Նման կոճակ արդեն կա սոցիալական կայքի բջջային ծրագրում՝ օպերացիոն iOS համակարգի վերջին տարբերակի համար: Մեկ ամիս անց այն կհայտնվի նաև Android ծրագրերում և twitter.com կայքում:

Աշխարհում ամենաարագ ինտերնետը Հարավային Կորեայում է: Կորեայի Հանրապետության համար միջին ցուցանիշը վայրկյանում 14.2 մեգաբիթն է: 2013-ի ուսումնասիրությունների արդյունքում առաջին տասնյակում են հայտնվել նաև Ճապոնիան, Հոնգկոնգը, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Լատվիան, Չեխիան, Շվեդիան, ԱՄՆ-ը և Դանիան. հայտնել է  Ракурс-ը:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031