Լրահոս
Օրվա լրահոսը

Boxing Scene. Տոլմաջյան-Պեդարազա մենամարտում ֆավորիտ է համարվում ամերիկահայը

Օգոստոս 09,2013 18:59

Գերթեթեւ քաշային կարգում հանդես եկող ամերիկահայ բռնցքամարտիկ Գաբրիել Տոլմաջյանը ուրբաթ երեկոյան Կալիֆորնիա նահանգի Կաբազոն շրջանում կմրցի պուերտոռիկացի մարզիկ Ջոզե Պեդարազայի հետ: Հայտնում է «Բոքսինգ սին» լրատվականը:

Այս մենամարտը Պեդարազայի պրոֆեսիոնալ կարիերայում առաջին նշանակալի ստուգատեսը կլինի, քանի որ մարզասերները համարում են Տոլմաջյանին անպարտելի բռնցքամարտիկ:

Տոլմաջյանն իր ակտիվում ունի 14 հաղթանակ, որոնցից 3-ը նոկաուտով, 2 ոչ ոքի եւ մեկ պարտություն: Իսկ Պեդարազան՝ անցկացրել է 13 մենամարտ եւ բոլոր հանդիպումներում հաղթել, որոնցից 9 նոկաուտով:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031