Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. «Ադրբեջանը բարդացնում է իր հարաբերությունները Արեւմուտքի հետ»

Օգոստոս 13,2013 15:00

Այսօր «Հայելի» ակումբում քաղաքագետ Լեւոն Շիրինյանն անդրադարձավ տարածաշրջանային զարգացումներին, Վլադիմիր Պուտինի Բաքու այցին:

«Ոչ միայն Հայաստանում տագնապ կա, այլեւ Թուրքմենստանում եւ Պարսկաստանում, որովհետեւ այս պետությունները Ադրբեջանի հետ խնդիրներ ունեն: Տարածաշրջանային խնդիր է, ենթադրում ենք, որ բալանսը այսուհետ չի խախտվի, բայց միեւնույն ժամանակ այդ բալանսը դժվար է որոշել: Կարծում եմ՝ մեզ նման զայրացած են նաեւ լեզգիները, որովհետեւ Ադրբեջանի անընդհատ ուժեղացումը վերացնում է իր ցեղակիցների հետ հարաբերվելու հնարավորությունը»,-ասաց Շիրինյանը:

Շիրինյանը հավելեց, որ Ադրբեջանը բարդացնում է իր հարաբերությունները Արեւմուտքի հետ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031