Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղական վիրտուալ խաչմերուկ

Օգոստոս 16,2013 19:57

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն /”Armenian PR Association” scientific-informational NGO/ Դիլիջանում օգոստոսի 15-ից 23–ը կազմակերպում է «VIRTrUrAL CROSSROAD» երիտասարդական փոխանակման ծրագիրը, որն իրականացվում է Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ»/ Youth in Action/  ծրագրի շրջանակում:

Ծրագրին մասնակցում է 30 երիտասարդ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից և Իտալիայից:

«Այսօր երիտասարդության գործազրկության մասին խոսում են բազմաթիվ երկրներում, խնդրի շուրջ համախմբվել են 6 երկրի ներկայացուցիչներ, քննարկվելու են այն խնդիրները, որոնք խոչընդոտում են աշխատաշուկայում երիտասարդության ներգրավմանը: Երիտասարդներն համատեղ ուժերով ինքնաարտահայտման, ինքնադրսևորման և պատշաճ ներկայանալու մեթոդներ կմշակեն, որոնք հետագայում կօգտագործեն իրենց երկրներում», –  ծրագրի մասին ներկայացրեց  «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը: Ծրագրի ընթացքում կներկայացվեն կամավորական ծրագրերի առավելությունները, որոնք օգնում են երիտասարդներին իրենց ներուժը օգտագործելով հասկանալ ու կարևորել իրենց կողմից կատարված աշխատանքը, կրել պատասխանատվություն, լինել ակտիվ քաղաքացի:

«Մասնակիցները ծրագրի ընթացքում հայ մասնագետների միջոցով գործնական գիտելիքներ կստանան վիրտուալ աշխարհի գաղտնիքների մասին և համատեղելով ստացած գիտելիքներն ու փորձը համացանցում կստեղծեն կայք, որտեղ կտեղադրվեն և  կհրատարակվեն ծրագրի ընթացքում օգտագործված բոլոր նյութերը: Կստեղծվի ‹‹Քայլեր, որոնք լավ աշխատանք են խոստանում›› երիտասարդական առցանց ձեռնարկը»,- տեղեկացրեց ծրագրի համակարգող Սիրափի Արշակյանը:  Ծրագրի ընթացքում                     մասնակիցները  հանդիպումներ կունենան մարզաբնակ երիտասարդների հետ:

Փոխանակման ծրագրի անվանումը հատուկ բառախաղ է` «VIRTrUrAL CROSSROAD», որը նշանակում է վիրտուալ գյուղական խաչմերուկ:

 

virtcrossroad.wordpress.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031