Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանն ու Աբխազիան հերքում են Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը

Սեպտեմբեր 07,2013 15:47
Artur baxdasaryan

«Ազատություն» ռադիոկայան.    Թբիլիսին և Սուխումին հերքում են Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի երեկվահայտարարությունը, որի համաձայն Աբխազիայի և Վրաստանի իշխանությունները համաձայնել են վերսկսել երթևեկությունը երկաթուղու աբխազական հատվածով:

«Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում այս թեման ընդհանրապես չի քննարկվել և ինձ դժվար է ասել ,թե ինչպես է այդ թեման ծագել»,- նշել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն:

Աբխազիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Բժանիան էլ Սուխումիում տարածած հայտարարության մեջ նշել է, թե «Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները զարմանք են առաջացնում»։

«Վերջին շրջանում Աբխազիայի տարածքով տարանցիկ երկաթուղային փոխադրումների հարցը չի քննարկվել ոչ ռուս-աբխազական երկխոսության, և ոչ էլ որևէ այլ ձևաչափում»,- աբխազ պաշտոնյայի խոսքերն է փոխանցում РИА Новости գործակալությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30